▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարության` մարդ, ով սովորեցնում է իր մարդկայնությամբ

ՄԱՐԴ, ով սովորեցնում է իր մարդկայնությամբ, ով ապրում է ուրիշներով և ուրիշ է իր ՄԱՐԴ տեսակով, Մարդ ով չի նտում և միայն բողոքում, ով գործում է, ով գիտի արժեքը իր քաղաքացիների, ով ինքը ՔԱՂԱՔԱՑԻ է, ով հոգատար է ու բարի, ով չի աշխատում միլիոններ, բայց պարգևում է ջերմություն միլիոններից ավելի թանկ:

Ուղղակի պետք է տեսնել իրեն սնունդ բաժանելիս, նման հոգատարություն, նրբանկատություն, կազմակերպվածություն և նման գործին լրջություն ՉԿԱ: Ես իմ առջև տեսնում եմ ԸՆՏԱՆԻՔ, որն ինձ համար օրնակ է, որտեղ կա ՍԵՐ ու այնքան շատ ՍԵՐ, որ նվիում են ԲՈԼՈՐԻՆ, կան ԸՆԿԵՐՆԵՐ, որոնք սրտացավ են, որոնք սատարում են անմնացորդ , բայց տալով ամեն մնացորդ, հպարտանում եմ որ նրանց կողքին եմ, որ ՆՐԱՆՑ կողքին ենք, որ մեր չնչին ներդրումով կարողանում ենք օգնել:

Տեսեք նրան սնունդ բաժանելիս, նա հավասար է բոլորին, նա ՄԵծ է իր ՄԱՐԴ տեսակով, բայց հավասար իր պահվածքով, ում համար կապ չունի մարդկանց գրպանը, սեռը, տարիքը, կարգավիճակը, ով ապրում է բոլորի ցավով և ցավում բոլորի համար...

Հայկ Մկրտչյան

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դերասան Հայկ Մարությանն ու «Նոր հայեր» КВН-ից Արտակ Գասպարյանը սոցիալապես անապահով Երեւանի 200 քաղաքացիների ուղիղ մեկ տարի ուտելիքով կաջակցեն: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին