Հունվարի 21-ի գիշերը ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ոստիկանապետ Մաքսիմ Տիտովը: Ըստ իրավապահ մարմինների` նրան կասկածում են ծառայողական դիրքը չարաշահելու մեջ: Խոսքը վերաբերում է 2012 թվաանին տեղի ու ունեցած միջադեպին.հաղորդում է rbc-ն:
Միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանն զբաղեցնում էր Մոսկվայի ոստիկանության «Կոմունարսկի» բաժնի պետի տեղակալի պաշտոնը.փոխանցում է LifeNews-ը: 2012թ. ոստիկանության հերթապահ մասը հաղորդագրություն էր ստացել «կասկածելի անձանց» հավաքվելու մասին: Դեպքի վայր ժամանած աշխատակիցները հավաքվածներից պահանջել էին փաստաթղթեր ներկայացնել, սակայն նրանց «դիմադրել էին»: Ընդ որում` Տիտովը մի քանի անգամ հարվածել էր նրանցից մեկին, գրում է է newsru.com-ը:
Հիշեցնենք, որ ձերբակալվածների հավաստմամբ` նրանց ոստիկանություն են տարել 5 հարբած ոստիկանների հարձակվելուց հետո: Եվ սկանդալի մասնակիցներից մեկի` Արսեն Գասպարյանի խոսքով, պահակախումբը նշված գործողությունները կոչել է Տիտովի անունով: