▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայե՞րն էլ են ուզում կրոնական տարբերությունների հիման վրա պառակտվել

Մի փոքր կուզենայի խոսել կրոնի վրա հիմնված ազգային ինքնագիտակցության վնասների մասին: Կրոնն անշուշտ կարևոր բան է մարդու կյանքում,ազգի կյանքում, բայց չի կարելի այն դարձնել ազգային միասնության կամ ինքնաճանաչման հիմնաքար, որովհետև կարևորը արյունն է, լեզուն և ծագումը: Կրոնական տարբերությունը շատ ազգերի է պառակտել,  իրենց հենց իրենց հետ թշնամացրել: Սերբերը մեկ ազգ էին, բայց երբ սկսեցին մոռանալ,  որ ունեն նույն արյունը, խոսում են նույն լեզվով և սկսեցին ինքնությունը կառուցել կրոնի հիմքի վրա պառակտվեցին՝դառնալով ուղղափառ սերբեր, կաթոլիկ խորվաթներ, մահմեդական բոսնիացիներ, անգամ իրար թշնամի դարձան.90-ականների նրանց արյունալի,եղբայրասպան պատերազմի մասին գիտեն բոլորը:

Հնդիկները,երբ սկսեցին հինդուիզմի և իսլամի հիմքի վրա կառուցել իրենց ինքնաճանաչողությունը դարձան երկու թշնամի ազգեր՝ հնդիկներ և պակիստանցիներ, չնայած, որ նույն էթնոսն են, նույն արյունն են կրում, խոսում նույն լեզվով: Արաբները,երբ մոռացան, որ ունեն նույն արյունը, խոսում են նույն լեզվով, սկսեցին շիա և սուննի իսլամի ուղղություններին պատկանելու համար վիճել , դարձան իրար թշնամի. եթե միայն ազգայինի վրա հիմնվեին, կլինեին Ասիական մայրցամաքի տերը: Պատկերացրեք այդքան շատ արաբական երկրներ, որ լինեին միասնականԱրաբիա ինչ հզոր կլինեին, բայց փոխարենն իրար են կոտորում, իսկ արմատները կրոնական տարբերություններն են: Ուկրաինացիների միասնական ազգ չդառնալու մեղավորներից մեկը հենց կրոնն է.կեսը ուղղափառ է կեսը՝ կաթոլիկ:

Որպեսզի վիճելի թեմա չլինի, չասեմ, սկզբնականում նրանք եզդի թե քուրդ են կոչվել, բայց երկու ազգերի բաժանման պատճառնել է կրոնը եղել, նրանց էլ բաժանել է իսլամի և շարֆադդինի շուրջ տարաձայնությունը, իսկ հիմա նրանք իրար թշնամի են: Բազմաթիվ այսպիսի օրինակներ կարող եմ բերել, բայց կարծեմ ապացույցի կարիք այլևս չկա: Դե ինչ, հայերս էլ ենք ուզում, որ կրոնական տարբերությունների հիման վրա պառակտվենք և առանձնանա՞նք: Ընտրությունը մերն է.կամ կդառնանք միասնական ազգ, կամ կբաժանվեն քրիստոնեական, հեթանոսական, մահմեդական հայերի,և մի տգեղ օր կթշնամանանք  կդառնանք տարբեր թշնամի ազգեր:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին