Հայերը շարունակում են արտագաղթել Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա: Այս տվյալներն այսօր ներկայացրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ում կարծիքով ՌԴ -ի վերջերս ընդունած մուտքի վիզայի մասին օրենքը ի վնաս Հայաստանի չէ:
«Այս օրենքը, որ Ռուսաստանում մնալու 90 օրն ավելացրին, որ այդ արտագաղթը չլինի, մարդիկ աշխատեն և գան, ընտանիքը կմնա Հայաստանում: Չգիտես ինչու` մեր կառավարությունը նման որոշումը ողջունելու փոխարեն միանգամից ոտքի կանգնեց, թե այդ ոնց կլինի: Այդ 3 միլիարդով մենք պահում ենք մեր միջին ու փոքր բիզնեսը: »
Հայերը շարունակում են արտագաղթել Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա: Այս տվյալներն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ում կարծիքով ՌԴ-ի վերջերս ընդունած մուտքի վիզայի մասին օրենքը ի վնաս Հայաստանի չէ:
«Այս օրենքով Ռուսաստանում մնալու 90 օրն ավելացրին, որ այդ արտագաղթը չլինի, մարդիկ աշխատեն և գան, ընտանիքը մնա Հայաստանում: Չգիտես ինչու` մեր կառավարությունը նման որոշումը ողջունելու փոխարեն միանգամից ոտքի կանգնեց, թե այդ ոնց կլինի: Այդ 3 միլիարդով մենք պահում ենք մեր միջին ու փոքր բիզնեսը»,-ասել է նա: