Մուշում հիմնադրվել է «Տարոնի հայերի համերաշխության, սոցիալական և զբոսաշրջային» միությունը:
Ընկերության բացման արարողությանը մասնակցել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախկին պատգամվոր Շերիֆ Էրթուղրուլը, նույն կուսակցության նահանգային ղեկավար Իսմայիլ Ադանուրը, ինչպես նաև արտերկրից ժամանած հայեր և այլ հրավիրյալներ: Այս մասին գրում է ermenihaber.am-ը հղում անելով «Աժանս Մանիսա» լրատվական կայքին:
Ընկերության ղեկավար խորհրդի անդամ Արմեն Գալուստյանը հանդես է եկել բացման խոսքով: Նա նշել է, որ կազմակերպությունը հիմնադրվել է հանուն ժողովուրդների եղբայրության:
«Մուշում հայերի գոյության մասին պատմելու և ժողովուրդների միջև եղբայրությունը ամրապնդելու նպատակով ենք այս միությունը ստեղծել: Այլ նպատակ չենք հետապնդում»,- հայնտել է Արմեն Գալուստյանը
Նա, նշելով որ հայ բառը Թուրքիայում հայհոյանք է ընկալվում, ասել է որ նպատակ ունեն այդ մտածելակերպը փոխել: Գալուստայնի խոսքերով՝ միության գործունեության շրջանակներում արտերկրից հայերը Թուրքիա կգան, իսկ թուրքերն ու քրդերը Հայաստան կայցելեն: