Լրագրողների հետ զրուցում ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ակցիայի մասնակիցների գործողությունները որակել էր լակոտություն։ Անդրադառնալով նրա խոսքին՝ Բագրատ Սրբազանն ասաց․ «Դա ոստիկանապետի ասելո՞ւ բառ է։ Թեպետ եթե իրենց ստի ու վախի գերագույն հրամանատարն ասի՝ դուրսպրծուկ և այլն, ինքն էլ լակոտ պիտի ասի։ Հայելի թող պահեն էս մարդիկ ու հասկանան՝ ո՞նց են հասել, ո՞ւմ փողերով են հասել, ինչպե՞ս են հասել, կրթությունն ի՞նչ է սրանց, ով են՝ կենսագրությունը, ծագումը։ Յուրաքանչյուր մարդ, ով փողոցում է, ճշմարտության համար պայքարի դուրս եկած մարդ է, իրեն ոչ կալանքը, ոչ մի բան չի վախեցնելու, իսկ այդ մարդուն վախեցնում է իր աթոռն ու էն փողը, որ իրեն տալիս են՝ մարդկանց կյանքի հաշվին ստացած փողը, ուղղակի պղծված»,- ասաց Բագրատ Սրբազանը։ |
Հայելու մեջ նայիր. էնքան խաշլամա ես կերել․․․մարդկանց էլ ասում ես՝ լակո՞տ. Սրբազանը՝ ոստիկանապետին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet