«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամանորին երկու ամիս է մնացել, սակայն հայաստանյան մի շարք հանգստյան տներում այդ օրերի համար տեղերի մեծ մասը զբաղեցված է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է անցկացրած փոքրիկ հարցման արդյունքում:
«Միայն թե նկատենք, որ տանից դուրս Ամանորը նշելը հատկապես ՀՀ տարածքում բավական թանկ հաճույք է՝ Ծաղկաձորի, Աղվերանի հանգստյան տներում ամանորյա փաթեթների արժեքը սկսում է հիմնականում 500 հազար դրամից, եւ եթե ընտանիքը երկու հոգուց ավելի է, ապա գինը գերազանցում է 1 մլն դրամը:
Քիչ չեն նաեւ Ամանորը հարեւան Վրաստանում դիմավորող հայերը. այնտեղ անհամեմատ ավելի էժան է, եւ կարելի է մինչեւ 500 դոլարի սահմանում 5 օր անցկացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում