▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում ոստիկանություն կա՞»․ Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սևան քաղաքում կրիմինալ մեկը կրակել-սպանել է 37 ամյա ատամնաբույժի։ Եվ քաղաքում այժմ ոչ թե կրիմինալն է վախեցած ծակը մտել, այլ քաղաքացիները։
Նույնիսկ քաղաքային իշխանություններն են վախեցել դատապարտեն սպանությունը և սահմանափակվել են ցավակցելով։
Հիմա հարց. Հայաստանում ոստիկանություն կա՞։
Հ. Գ. Այս տարվա առաջին կիսամյակում զենքով ու ռազմամթերքով կատարվող հանցագործությունները շեշտակի (համարյա կրկնակի) աճել են։ Սա սարսափելի վատ ու արագ տենդենցիա է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին