▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում միակը համարվող Crossfit բացօթյա մարզումների տարածքի բացումը և հայտնի հյուրերը

 


Երեկ՝ մայիսի 30-ին, Մուլտի Ուելնես համալիրում տեղի ունեցավ Crossfit բացօթյա մարզումների տարածքի բացումը: Միջոցառմանը հրավիրված էին Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Մուլտի Ուելնես համալիրի տնօրեն Գայանե Ծառուկյանը, քաղաքական գործիչներ, մարզիկներ, շոու բիզնեսի ներկայացուցիչները և այլք:

Crossfit բացօթյա մարզումների տարածքը միակն է Հայաստանում, ինչը նորույթ է և եզակի իր ձևաչափով:

Crossfit-ը համարվում է ինչպես ֆիզիկական վարժությունների ամբողջականություն, այնպես էլ մրցութային, ֆիթնես մարզում: Crossfit մարզումները ներառում են բարձր ինտենսիվության մարզման տարրեր հետևյալ սպորտաձևերից՝ ծանր ու թեթև աթլետիկա, պլիոմետրիա, օլիմպիական ծանրամարտ, գիմնաստիկա, գիրով սպորտ ր այլ տեսակի ուժային մարզումները:

Crossfit-ը հայտնի է ոչ միայն տղամարդկանց, այլ նաև՝ կանանց շրջանում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին