Այսօր Հայաստանում մի տագնապալից բամբասանք էր տարածվել, որտեղ ասվում էր, որ կեսօրին Հայաստանի տարածքում սարսափելի տոռնադո է լինելու: Աբսուրդը այն չէ, որ մարդկանց չէի կարողանում հավատացնել, որ այդպիսի բան լինելու դեպքում հեռուստատեսությամբ, ռադիոյով և համացանցով կհայտարարվեր, այլ այն, որ որոշ գյուղերում գյուղապետարանների մոտ գրած կպցրած է եղել այդ աբսուրդային ապատեղեկատվությունը: Մնում է միայն կռահել` արդյո՞ք դա մեկի վատ ընտրված կատակ էր, թե թշնամիների կազմակերպածը, որ խուճապ առաջանա. գրածներում ասվել է հատուկ, որ երեխաների տանից դուրս չթողնեն: Չնչին բան է երևում, բայց խորհելու տեղիք է տալիս կազմակերպիչների հարցը:
Հայաստանում մի տագնապալից բամբասանք էր տարածվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet