Գաղութներում պարբերաբար հլու-հնազանդ հաջորդ իշխանություն կռելը նոր երևույթ չէ, լավ ուսումնասիրված է, կիրառվել է հարյուրամյակներ, Հայաստանում մի քանի անգամ վերջին 25 տարում:
Նոր ալիքը եփվում է ոչ այն պատճառով որ իշխանափոխություն արվի անպայման, այլ նրա համար որ եթե հանակարծ ժողովրդական ցասումի ալիքը հեղաշրջում անի անակնկալ, կայսությանը հնազանդ պատրաստի կառույց դրվի անմիջապես իշխանության, այնպիսի մարդկանցով համալրված, որոնք չեն գրգռի հանրության բարկությունը, կմեղմեն նրանց ցասումը ինչ որ ժամանակ ևս: Պոտենցիալ վաղվա այս իշխանության ու դրա մասնակից ըմբոստների համար, ներկայիս մեդիան, որը 100 տոկոսով ԿԳԲ-ի վերահսկության տակ է, 2008 թվականից բացահայտ քարոզարշավ է անում, երբ տասնամյակների կյանքով թրծված անկախականներին հասու չէ անգամ ինթերնետը, որովհետև քրեամենթական մեխանիզմը տասնյակ հազարանոց կերպար մորթող բանդա է լցրել էլեկտրոնային դաշտ:
Այս վերջին ալիքը, ԿԳԲ-ի վերջին շունչը, հավակնում է կոչվել անկախական ալիք մեզանում:
***
Բարեկամներիս, ընկերներիս, ծանոթներիս, գաղափարակիցներիս, համաքաղաքացիներիս, որ քաղաքականությամբ եք զբաղված.
Նրանքդ, որ օր առաջ չեք հայտնվի Պարույր Հայրիկյանի կողքը, չեք ճանաչի նրան նախագահ և առաջնորդ, համարվում եք այսուհետ չեկիստ, գիտակից կամ անգիտակից, նշանակություն չունի: Բոլոր նրանքդ, որ չեք հասկանա, որ ընտրությունս հիմնված չէ անձնական բարեկամության, կամ հավակնություններիս վրա, այլ քաղաքական հաշվարկի, նույնպես դասվում եք չեկիստների շարք, ուզում է քաղբանտարկյալ լինեք, ուզում է հիսնամյա վաստակ ունենաք, ուզում է երիտասարդական ավյուն և ազնվություն, ուզում է հերոսաբար մեռնեք մոլոտովի կոկտելը ձեռքերիդ, բարիկադների վրա:
Ձեր աննպատակ սատկելուց երկրին ու մարդկանց ոչ մի օգուտ չկա, իսկ եթե ձեր ինքնարտահայտումն ու դրսևորումը ծրագրել է ԿԳԲ-ն, ձեզ հիմարեցնելով, ձեր հերոսությունն անգամ թշնամություն է:
Ավելորդ չեմ համարում հայտնելը, որ դադարեցնում եմ ամեն տեսակի համագործակցություն, ընեկրություն, անձական բարեկամություն, ու ժամանակի վատնում բոլոր նրանց հետ, ովքեր կարծում են որ իրենք, կամ իրենց առաջնորդող իրենցից էլ կույր տխմարը, ի վիճակի է կագնեցնել երկրի վերագաղութացումն առանց Պարույր Հայրիկյանի առաջնորդության:
ԿԳԲ-ի ծրագրավորած այս վերջին ալիքը, որին մասնակից են գիտակցաբար կամ անգիտակից, ներկայիս բոլոր շարժումները, հեղափոխությունները, քաղբանտարկյալներն ու սատարողները, բազում ընկերս, նախկին զինակիցներս նրանց թվում, հատուկ նպատակ է հետապնդում մի վերջին անգամ, իրենց միակ իրական թշնամուն երկրում, Պարույր Հայրիկյանին մեկուսացնելու և անէացնելու վերջնականապես:
Քաղաքականությամբ զբաղվողներից ով այսօր Պարույրի կողքին չէ, իմ թշնամին է, իսկ ով քաղաքականությամբ չի զբաղվում, թող հիշի ծեծված ասացվածքը.
- եթե դու չզբաղվես քաղաքականությամբ, քաղաքականությունը կզբաղվի քեզնով:
2014, 06.28, Քորբոլե
Հայաստանում ԿԳԲ-ն եփում է նոր ալիք` անկախական. Վահե Ավետյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet