▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում կալանավորների շրջանում բողոքի ալիք է բարձրանում. «ժողովուրդ»

 Տեւական ժամանակ է՝ «ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգում ՔԿՀ-ներում կալանքի տակ-գտնվող անձանց հարազատնե­րը՝ դժգոհելով, որ կալանավորների դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են դատավորների՝ այլ գործերով խորհրդակցական սենյակում կամ արձակուրդում գտնվելու կամ էլ տեխնիկական խնդիների պատ­ճառով: Իրավիճակը ավելի շատ սրվել է վերջին երկու ամիսներին: Պատճառը քաղաքական հնչեղություն ու­նեցող դատավարություններն են: Դատական ու իրավական համակարգը ողջ ուժերը կենտրոնացրել են «Սասնա ծռեր» խմբի անդամների, ժիրայր Սէֆիլյանի, ինչպես նաեւ Նորք-Մարաշում վնասազերծված Արթուր Վարդանյանի զինված խմբավորման անդամների գործով դատական նիստերի վրա, եւ այդ օրերին աշ­խատում են այլ քրեական գործերով դատական նիստեր չնշանակել: Թե մինչեւ երբ է շարունակվելու այս իրավիճակը, հայտնի չէ. մարդիկ շատ դեպքում հանիրավի կալանավորված են:

 

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին