▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում հավատի դեֆիցիտ է

Սարսափելին այն է, որ Հայաստանում իմ կարծիքով հավատի ահավոր սով կա, հավատքի դեֆիցիտ…
Չկա հավատ իշխանությունների նկատմամբ, բնականաբար նաև ընդդիմադիրների…Չենք հավատում պաշտոնյաների խոսքին, իրավապահներին, արդարության մասին խոստումներին, չենք հավատում միմյանց: Հավատ չկա արտադրողի, վաճառողի, սակագին հորինողների, բժիշկների, էլ չեմ ասում կուսակացական-քաղաքական գործիչների նկատմամբ: Չենք հավատում ո՛չ լավին, ո՛չ վատին…

Չէ, վատին հավատում ենք, վատը տեսնում ենք, վատը կրակի վրա թեժացնում, եփում, համեմունքներ ցանում՝ հյուրասիրում ենք, տարածում…
Բայց մեկէ անհավատ ենք: Խաչ ենք կրում, եկեղեցում մոմ վառում, մեր խնդրանքներով ՙՙ տանջահար  անում Աստծուն, բայց չգիտենք ինչէ քրիստոնեությունն իր արժեքներով…Գիտենք որ Աստվածաշունչ կա, բայց տեսած չկանք՝ էլ ուր մնաց կարդալը…

Չենք հավատում ժպիտներին, անկեղծությանը, անշահախնդիր մարդկանց, արդարությանը, ազնվությանը…
Որովհետև խեղվել ենք, շեղվել ենք , ընկել մարդկային կերպարի ծիրից…Որովհետև լավը, մարդկայինը, ազնիվը, խիղճը, հոգին ու լիքը էլի շատ-շատ լավ զգացումներ դարձել են կամ դարձրել ենք ռուդիմենտար օրգանի նման մի բան…Իսկ գո՞ւցե մարդն է իր էությամբ աստիճանաբար, կամաց-կամաց դառնում ռուդիմենտար երկրագնդի համար....Չգիտեմ, գուցե…

Չկա հավատ բարեկամի, հարազատի, սիրած էակի նկատմամաբ: Նույնիսկ չենք հավատում ինքներս մեզ…
Իսկ ո՞ւմ է պետք անհավատ մարդը, անհավատ ազգը, անհավատ հասարակությունը...Չէ՛, հավատալ է պետք՝ թեկուզ սխալվես, հավատալ է պետք թեկուզ չնչին, հավատալ է պետք՝ հավատքը դարձի բերելով, հավատն ամրացնելով, հավատի հույսով…Արթնացնել է պետք հավատը, փայփայել, հավատի սաղմեր, սերմեր ցանել շուրջ բոլոր, մեծացնել, զորացնել… Հավատալ ու սիրել է պետք Աստծուն, մերձավորին, ընկերոջը, սիրեցյալին…Թե չէ առանց հավատ, առանց հավատք էլ ի՞նչ մարդ....

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին