▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում էլ թռչուններ չկան, միայն ագռավներն ու ագռավակերպներն են շատացել

Խորհրդային տարիներին Երևանում, ողջ Հայաստանում լիքն էին զանազան թռչուններ` արագիլներ, կկուներ, փայտփորիկներ, մոշահավեր, վայրի բադեր, արտույտներ, լորեր, կաչաղակներ, ծիծեռնակներ, ճնճղուկներ… 
Հիշում եմ թռչունների վաղորդյան գեղգեղանքը, ճռվողյունը, դայլայլը, ծլվլոցը…Ո՞ւր են...Չկան…

Շատ-շատ էին հատկապես ծիծեռնակները, ճնճղուկները` ծտերը…
Խորհրդային տարիների թերություններով հանդերձ, հետաքրքիր էր կյանքը…Լավ, բարի, կամեցող, անշահախնդիր, պատրաստակամ, հարեհաս, պայծառ, պարզ, ժպտերես մարդիկ էլ էին շատ…Նույնիսկ շատ-շատ…

Իսկ հիմա Հայաստանում` հատկապես Երևանում ագռավներն են շատ:…Անչափ շատ: Ու դայլալի, ծլվլոցի փոխարեն կռկռոցն է շատացել…
Կարծես հասարակությունը, մարդիկ էլ են դարձել «ագռավային»:Սև, մռայլ, մութ, ինչ-որ տեղ դաժան, շահամոլ, նենգ, լկտի…

Իսկ Երևանում գրեթե ծտեր չկան: Երևանի հրապարակի աղավնիները չկան: Հայաստանի, Երևանի վրայով չվող թռչունների`կռունկների երամները չկան…
Տխուր է, անհետաքրքիր, տարօրինակ…Ինչո՞ւ միայն ագռավներն ու ագռավակերպները շատացան:

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին