▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ու Արցախը եղել և շարունակելու են լինել նույն ֆինանսատնտեսական դաշտում

Հայաստանն ու Արցախը եղել և շարունակելու են լինել նույն ֆինանսատնտեսական դաշտում՝ մի քանի պատճառով. 1.Հայկական երկու հանրապետություններում գործում է նույն ազգային արժույթը՝ դրամը: 2. Սահմանային անցակետի մասին խոսելն անհեթեթ է, քանի որ Արցախի շրջափակման պայմաններում Հայաստանը չի կարող երկրորդ հայկական պետության տնտեսության համար լրացուցիչ խոչընդոտներ, իսկ ազգաբնակչության համար էլ գնաճի արհեստական ֆոն ստեղծել: 3. Հայաստանի և Արցախի տնտեսության առանձին ճյուղեր միմյանց հետ սերտաճած են այնպես, ինչպես Խորհրդային կայսրության տարիներին միութենական երկրների տնտեսությունները: Սեպ խրել այդ ամենի միջև, դա նույնն է, ինչ փորձել պտղատու այգու ծառերը տապալել գետնին: 4 Հայաստանը ԼՂՀ-ի անվտանգության, այդ թվում՝ տնտեսական անվտանգության երաշխավորն է առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի ժողովրդի կամարտահայությունը միջազգային հանրության կողմից չի ստացել իրավական ուժ՝ դրանից բխող բոլոր գործառույթներով:

Հայկ Խաչատրյան

Լուսանկարը` Razm. Info-ի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին