▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն արդեն մի քանի տարի է` ինչ իսլամական երկիր է. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանն արդեն մի քանի տարի է` ինչ իսլամական երկիր է: Պետություն չէ, բայց երկիր է: Հետևաբար` եթե իսլամական է, ապա իսլամական տարածք է:
Ընդ որում` մինչ հարստագույն մահմեդական միապետությունները անգամ չեն ուզում Գազայի որևէ պաղեստինցու հետ որևէ գործ ունենալ` Հայաստանը հետույքը պատռում է` Գազայի հովանավոր Թուրքիայի հանձնարարությունը կատարելու և գազացի պաղեստինցիներին հայ հարկատուների` իրական հայ հերոսների (պատերազմինը հերոսներ չեն Հայաստանում, «հավայի» կյանքները կորցրածներ են) հաշվին Հայաստանում բուժելու, հետո էլ իհարկե ապաստան և տուն տալու համար:
Դրան գումարեք այն փաստը, որ առողջապահական համակարգը Հայաստանում ծայրահեղորեն ծանրաբեռնված է: Բուժառուական մահճակալները չեն բավարարում, շտապօգնության ընդունարաններում սարսափելի քաոս է, իսկ գներն ամենաբարձրերից են աշխարհում: Էլ չխոսենք այն մասին, որ բժիշկների մի մեծ մաս ապիկար է, անգրագետ, սարսափելի մեծամիտ, ագրեսիվ և փուչգլուխ:
Իսկ հետո հայերը կգոռան թե հրեաներն իրենց «նախանձում» են, ուզում են իրենց «կործանել» և նման այլ բաներ:
Իսկ իրականում կա այն, որ Հայաստան այսպես կոչված պետության գլխում ոչինչ չկա:
Պատիվ, արժանապատվություն, երկու գրամ խելք, մտածողություն, գաղափար և արժեքներ:
Ոչինչ չկա:
Հետևաբար ինքնաքանդվում է եկեղեցին, ինքնակեղծվում է պատմությունը, ինքնաբռնшբшրվում է ազգային ինքնությունը և իհարկե Հայաստան են գալիս բոլորի կողմից խուսափման արժանացող գազացիները:
Առա՛ջ Հայաստան: Առա՛ջ դեպի անվերապահ և անվերադարձ զրոյացում»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին