Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Լրագրողիս հայտնել են մի քանի դեպքերի մասին, որ Հայաստանից տարիներով բացակայած քաղաքացիները, երբ Հայաստան են եկել, իմացել են, որ անցած տարիներին իրենք Հայաստանում հաշվառված են եղել ընտանեկան, տեղամասային բժշկի մոտ։ Ընդ որում` նույն ընտանիքի անդամները հաշվառված են եղել տարբեր բնակավայրերի բժիշկների մոտ։ Այս խաբեությունը կարող էր կատարվել սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիների ելքի մասին տեղեկատվությանը տիրապետողների մասնակցությամբ։ Սա նման է ԱՄՆ-ում հայկական խմբավորման կողմից կեղծ բժշկական ապահովագրությունների միջոցով մեծ գումարների հափշտակության դեպքին»։