allsport.am-ը գրում է, որ Ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը խոսել է Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև մարտին կայանալիք ընկերական հանդիպման մասին՝ այն որպես քաղաքական քայլ որակելով։
-Մենք ընկերական հանդիպում ունենք Թունիսի հավաքականի հետ, որն անգամ Ալժիրի հավաքականից ուժեղ է. դժվար կլինի նրանց հաղթել։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ խաղին, ապա դա քաղաքական քայլ է: Նույն հաջողությամբ կարելի էր խաղալ նաև «Բալթիկական» հացաբուլկեղենի գործարանի հավաքականի հետ:
Եթե Ռուսաստանի ֆուտբոլային միությունը որոշել է նման բան անել, ապա պետք էր պայմանավորվել Ուկրաինայի հավաքականի հետ, և´ քաղաքական քայլ է, և´ մարզական:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում