▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի պաշտոնյաները փոխզիջման մասին արդեն խոսում են ամեն առիթով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու ամիսներին Հայաստանի պաշտոնյաները ամեն առիթով խոսում են ԼՂՀ խնդրի կարգավորման փոխզիջումների մասին: Թե ինչի մասին է խոսքը, որեւէ մեկը չի ասում:

Միայն հայտնի է, որ ներկայումս ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների սեղանին դրված է «Կազանի համաձայնագիր» պայմանական անունը ստացած փաստաթուղթը, որն արդեն իսկ գաղտնազերծված է: Այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է. ԼՂՀ խնդրի կարգավորման հենց առաջին փուլում նախատեսվել է. «Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով: Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջանները»:

Այսինքն՝ ներկա փուլում ամեն անգամ, երբ Հայաստանի որեւէ պաշտոնյա փոխզիջում բառն է արտաբերում, ակամա նա հայտարարում է, որ վերը նշված տարածքները թշնամուն հանձնելուն ինքը կողմ է: Ընդ որում, հանձնել ոչնչի դիմաց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին