▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի Օմբուդսմենի հակաքայլերը Աուրելիա Գրիգորիուի անբարո վարքագծին

 

Այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է երեք միջազգային հեղինակավոր կառույցների, որոնց անդամն են հանդիսանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոլդովայի Օմբուսդմենները.տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից: Կարեն Անդրեասյանը հորդորել է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին և Ֆրանկոֆոն օմբուդսմենների և հաշտարարների ասոցիացիային այլևս չհրավիրել իրենց միջազգային համաժողովներին ստով և անընդունելի վարքով իրեն վարկաբեկած Աուրելիա Գրիգորիուին: Բացի այդ, Հայաստանի Օմբուդսմենը, Մոլդովայի խորհրդարանական փաստաբանների աշխատանքը համակարգող Անատոլի Մունթեանուի միջոցով Մոլդովայի  խորհրդարանին է փոխանցել Աուրելիա Գրիգորիուի պաշտոնանկության պահանջն ու դրա իրավական հիմնավորումները:  Մանրամասները ներկայացված են ստորև.

 

«Հարգելի գործընկերներ,

 

Սույն նամակով տեղեկացնում եմ, որ հուլիսի 3-ից 5-ը ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված համաեվրոպական համաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն Հայաստանն անվանել է ագրեսոր երկիր, իսկ հայերին մեղադրել ցեղասպանության մեջ:

 

Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի մեղադրանքները ոչ միայն հակասում են պատմական իրականությանը, այլև կարող են դիտարկվել որպես էթիկական նորմերին հակասող և անհարգալից վերաբերմունք Հայաստանի հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ: Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, առավել ևս անարդար են մի ազգի նկատմամբ, ով իր պատմության ընթացքում տեսել է 1915 թվականի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ 1988-1992թթ. Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և Շուշիում ենթարկվել է էթնիկ բնաջնջման, մասսայական կոտորածների, խոշտանգումների և տեղահանման:

 

Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի վարքը հակասում է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Ֆրանկոֆոն օմբուդսմենների և հաշտարարների ասոցիացիայի կանոնադրությանը, որոնց անդամներն են հանդիսանում մեր երկու պետությունները:  Այսպիսով, բոլոր վերոնշյալ կազմակերպություններին, ինչպես նաև Մարդու իրավունքներով զբաղվող այլ կազմակերպություններին կոչ ենք անում զգոն լինել և Աուրելիա Գրիգորիուին որևէ միջազգային միջոցառման հրավիրելիս ի նկատի ունենալով վերջին իրադարձությունները:

 

Մենք ստացել ենք Մոլդովայի Խորհրդարանական փաստաբան, մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Անատոլի Մունթեանուի պաշտոնական նամակը, որտեղ նա հայտնում է իր ափսոսանքը և նշում է, որ Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը չի արտացոլում Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը բարձր է գնահատում Մոլդովայի մարդու իրավունքների կենտրոնի հետ երկարատև համագործակցությունը և հուսով է, որ մեկ մարդու էթիկայի նորմերին հակասող և անարդար վարքը չի կարող վնասել այդ հարաբերություններին:

 

Հարգելի Անատոլի Մունթենաու,

 

հաշվի առնելով, որ Մոլդովայի Խորհրդարանական փաստաբանների մասին օրենքը (Հոդված 8, կետ 2; Հոդված 26, կետ 1 (ա) և (դ)), որտեղ հստակ նշվում է, որ Խորհրդարանական փաստաբանը չպետք է ներգրավված լինի որևէ քաղաքական գործունեության մեջ, չափազանց ուշադիր և զուսպ պետք է լինի իր կողմից արված հայտարարություններում, ինչպես նաև չպետք է ձեռնարկի որևէ գործողություն, որը հակասում է Մարդու իրավունքների պաշտպանի արժանապատվությանը՝ խնդրում եմ Ձեզ սույն նամակը փոխանցել նաև Մոլդովայի խորհրդարան՝ տիկին Գրիգորիուի ստանձնած պարտականությունները վերանայելու և որպես Խորհրդարանական փաստաբան նրա լիազորությոնները դադարեցնելու համար համապատասխան գործընթաց սկսելու նպատակով:

 

Կանխավ շնորհակալություն փոխըմբռնման և համագործակցության համար:

Հարգանքով՝

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան»

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին