▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականը վերջին տարիներին նման վատ արդյունք չէր գրանցել

3 խաղում 12 բաց թողնված գնդակ. Հայաստանի հավաքականը վերջին տարիներին նման վատ արդյունք չէր գրանցել: Այդ խաղերում էլ ֆուտբոլային անգրագիտությունը գերիշխող էր, հատկապես՝ պաշտպանությունում: Այս առումով, կարծում եմ, նոր մարզիչը խնդիրներ ունի: Նա վատ չսկսեց, բայց միայն՝ ֆուտբոլիստների հավաքագրման գործունեության բազմազանության առումով, իսկ խաղի կազմակերպման տեսանկյունից, ինչպես երևաց, այնքան էլ գրագետ խաղային սխեմա չի մշակում, քանի որ գրեթե նույն տակտիկայով խաղաց, և այդ 3 խաղերում էլ խորքային խնդիրներն ավելի ակնհայտ էին դառնում, ինչի դեմ նա այդպես էլ հակաքայլ չգտավ:

Ակնհայտորեն ձախողված պաշտպանություն, և Խաչատուրովը որևէ հնարավորություն չի ստանում: Համակցվածության դեֆիցիտ. պաշտպանությունից գրոհի անցնելու լուրջ թերություն և այլն: Եվ զարմանալի է, որ պարտություն կրող թիմում, այն դեպքում, երբ որոշ ֆուտբոլիստներ ակնհայտորեն մնացել էին խաղից դուրս, նա փոփոխության մասին մտածելու ժամանակ չէր գտնում: Բացերն ու հարցականներն այս խաղով Շալանդն ավելի խորացրեց: Ինչպես երևում է՝ նոր մարզիչը փոփոխություններ չի սիրում. նա կայունության կողմնակից է, բայց նրա կայունությունը շատ ստատիկ է, դինամիկա չկա:

Արման Սահակյան

Հիշեցնենք, որ երեկ Կոֆաս Արենայում ավարտվեց Գերմանիայի ազգային հավաքականի և Հայաստանի ընտրանու ընկերական մրցավեճը: Հանդիպումն անցավ գերմանացիների բացահայտ առավելությամբ` Գերմանիա-Հայաստան 6-1:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին