Լատվիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև կայացած պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 3-ին Լատվիայում տեղի կունենա ընկերական հանդիպում Լատվիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը, ժամը, ինչպես նաև տոմսերի հետ կապված տեղեկությունները կհայտարարվեն ավելի ուշ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լատվիա-Հայաստան հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի վերջին փորձամրցումը ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից առաջ:
Ավելացնենք, որ երկու երկրների ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են ընդամենը մեկ անգամ: 2009 թ. փետրվարի 11-ին Կիպրոսի «Ցիրիոն» մարզադաշտում տեղի ունեցած ընկերական հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: