totalfootball.am-ը գրում է, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը կլինի ուրուգվայցի մարզիչ Գրեգորիո Պերեսը: Այս մասին կայքը տեղեկացել է արգենտինահայ լրագրող Վալտեր Սաֆարյանից: 65-ամյա մարզչի օգնականները կլինեն Խոսե Էնրիկե դե լոս Սանտոսը և Դանիել Կուրբելոն: Նրանք հունվարի 10-ին կժամանեն Երևան և կներկայացվեն: Նրանց առջև խնդիր է դրված Եվրո-2016-ի ուղեգիր նվաճել:
Պարագվայական Hoy պարբերականը հայտնում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել չորեքշաբթի օրը Բուենոս Այրեսում կայացած Նորայր Նակիսի միջոցով ՀՖՖ հետ բանակցությունների արդյունքում: