Հայաստանի հավաքականը Ռիգայում կայացած ընկերական խաղում 0-2 հաշվով պարտություն կրեց Լատվիայի ընտրանուց: Լատվիացիներից դուբլի հեղինակ դարձավ Վալերի Շաբալան:
Այսպիսով Հայաստանի հավաքականը Շալանդի գլխավորությամբ երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ընկերական խաղերում:
Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 7-ին, Կոպենհագենում Դանիայի ընտրանու դեմ: