▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Սերբիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականը այսօրվանից սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Առաջին մարզումը կրում էր վերականգնողական բնույթ: Հավաքական հրավիրված 25 ֆուտբոլիստներից մարզմանը մասնակցեցին 21-ը:

Գևորգ Ղազարյանը չի ժամանել հավաքական վնասվածքի պատճառով, իսկ Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը և Արթուր Միրանյանը հավաքականին կմիանան այսօր երեկոյան: Հրայր Մկոյանն անցկացրեց թեթև նախավարժանք, սակայն, ամենայն հավանականությամբ, նույնպես չի մասնակցի հանդիպմանը վնասվածքի պատճառով: Վաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երկու մարզում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին