▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները սկսում են նախապատրաստությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 25-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընկերական խաղում ուժերը կչափի Լատվիայի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը մարտի 23-ից 25-ը կանցկացնի մարզական հավաք: Այսօր՝ ժամը 16:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի կունենա Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի առաջին մարզումը: Սարգիս Հովսեփյանի կողմից նախապես հրավիրված 23 ֆուտբոլիստներին միացել է նաև Աղվան Պապիկյանը:

Նախապատրաստվելով մարտի 29-ին կայանալիք Եվրո-2016-ի ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ից 27-ը նույնպես կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը: Մարտի 25-ին՝ ժամը 18:15-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիա կմեկնի մարտի 27-ին

ՀՖՖ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին