Այսօր՝ ժամը 08.00-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մաքրման աշխատանքները վերսկսվել են: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Օգոստոսի 21-ին, ժամը 18.10-ին կապ է հաստատվել ՎՀ-ում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից տեղեկություն ստացվեց, որ Լարսի անցակետը (դեպի ՌԴ ) անվնաս անցել են ՀՀ 47 և ՌԴ 29 քաղաքացիներ:
Նշվում է, որ փլուզման հետևանքով ՌԴ ուղևորվող ավտոբուսի ընթացքը խափանվել է: Քաղաքացիներին օգնության են հասել ՌԴ սահմանապահներն՝ օգնելով հատել սահմանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 22.30-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ փլուզման հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ժամը 23:45-ից գազամատակարարումը դեպի Հայաստան դադարեցվել է: