Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվում է ամառային 28-րդ ունիվերսիադան: Այսօր՝ հուլիսի 7-ին տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության եզրափակիչ փուլը, որտեղ հանդես էր գալիս Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը (օղակներ): Մեր մարզիկը գերազանց հանդես եկավ և հավաքելով 15.500 միավոր, նվաճեց ունիվերսիադայի չեմպիոնի կոչումը: Թովմասյանն իրենից հետ թողեց Եվրոպայի չեմպիոններ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովին և Ալեգ Վերնիաևին: Արթուր Թովմասյանի անձնական մարզիչն է ԽՍՍՀՄ սպորտի վարպետ Կարեն Բաղդասարյանը: Հիեցնենք, որ հուլիսի 4 ից մեկնարկած համաշխարհային մարզական խաղերում սա Հայաստանի դեռևս առաջին մեդալն է:
Հայաստանը ոսկե մեդալ նվաճեց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet