▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը գնում է տեղ, որը կարող է գոյություն չունենալ

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի անցյալ տարվա սեպտեմբերի 3-ի հայտարարությունը միտված էր նրան, որ կասեցվի Հայաստանի եվրոասոցացումը՝ չնայած փաստաթուղթը մեկ այլ՝ Մաքսային միությանը անդամակցելու հայտ էր:

Հայտարարությունից անցել է ավելի քան ութ ամիս, բայց Հայաստանը դեռևս Մաքսյին միության անդամ չէ՝ չնայած Մոսկվայից հաճախ են հնչում հայտարարություններ, թե Հայաստանն ինտեգրման հարցում գերազանցիկ է: Բայց այս հայտարարությունները ֆիկցիա են, իսկ իրականությունն այն է, որ Մաքսային միությունում Հայաստանին առանձնապես չեն սպասում:
Հայաստանի իշխանություններն արդարանում են՝ ասելով, թե Հայաստանը միանգամից մաս կկազմի ՄՄ-ի բազայի վրա ստեղծվող Եվրասիական միությանը:
Այստեղ էլ այլ խնդիրներ կան: Օրինակ, մայիսի 29-ին Եվրասիական միության պայմանագիրը կարող է չստորագրվել, որովհետև դրա վերաբերյալ կոշտ առարկություններ ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ուկրաինական դեպքերից հետո՝ շատ են կանխատեսումները, որ հետսովետական տարածքում ինտեգրացիոն պրոյեկտները կարող են կանգ առնել:
Նման կանխատեսումներն ունեն օբյեկտիվ հիմք ու չէր խանգարի, որ Հայաստանի իշխանությունն արտաքին քաղաքականությունն ավելի բազմավեկտոր դարձներ:

Սուրեն Սուրենյանց

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին