▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը Եվրատեսիլն ինքնամոռաց գովազդելու համար կազմակերպիչներից պետք է գումար պահանջի

Բավականին կարճ ծրագիր,որը իդեալական ներկայացրեց այն իրողությունը, ինչն էլ հենց իրականում տիրում է Եվրատեսիլ ասված միջոցառմանը: Բանախոսները առանձին առանձին ներկայացնում էին հասարակության տարբեր շերտերի ընդհանրական մասնավոր կարծիքը:

Ի վերջո, ըստ իս, Եվրատեսիլը և երգի, և շոույի, և քաղաքականության, և ֆինանսների, և իրավիճակի մրցույթ է: Ուրախանալ այս մրցույթում որևէ հաջողությամբ` դա մեր յուրաքանչյուրիս անձնական ցանկությունն է; Հպարտանալ` չեմ կարծում: Մասնակցե՞լ, թե՞ ոչ ըստ իս` դրանից ահռելի փոփոխություն մենք չենք զգա: Ի վերջո պետք է հասկանալ հետևյալը` անկախ մեր նախասիրություններից, հպարտանալ կարելի է, երբ երկրիդ հավաքականը կամ որևէ սպորտսմեն հաղթում է միջազգային պաշտոնական մրցաշարերում, երբ երկիրդ ներկայացնող որևէ անհատ ստանում է նոբելյան մրցանակ, կամ արժանանում միջազգային ճանաչման որևէ ոլորտում, երբ թեկուզ ունենում ես որևէ դիվանագիտական հաղթանակ արտաքին քաղաքականության մեջ: Ի վերջո կարելի է ուրախանալ, երբ երկրումդ բնակչության սոցիալական վիճակը տարեցտարի բարելավվի, բայց ամենևին պետք չէ հպարտանալ մի մրցույթում բարձր տեղ գրավելով, որի մասին անգամ կազմակերպիչ երկրներում բնակչության մեծ մասը տեղեկացված չի և վերաբերվում է որպես սովորական կարաոկեատիպ ակումբում անցկացվող թեթև շոույի:

Այդ մրցույթը շատ ավելի բարձր վարկանիշ ունի հետխորհրդային երկրներում, իսկ բուն Եվրոպան մեծ հաշվով չի դիտում ԵՎվրատեսիլը: Ես սա ասում եմ` հետևելով մի շարք Եվրոպական հեռուստաալիքների ծրագրերին: Ինչ խոսք միակ բանը, որով ես անձամբ ուրախացա, դա մեր Արամի երգն էր և նրա որոշակի միջազգային ճանաչումը, ու վերջ: Բոլոր հետագա քննարկումները մեծ հաշվով ոչ մի ընդհանուր բան չունեին մրցույթի հետ և զուտ ապահովում էին իմ կողմից չընդունված անձի անհարկի փիառը: Շատ ավելի լավ կլիներ, որ կազմակերպիչ երկրներից Հայաստանը գումար պահանջեր` նրանց կազմակերպած միջոցառումը այսքան բուռն ու կարևորը ինքնամոռաց գովազդելու համար...

Գարիկ Պետրոսյան

Տեսանյութը` Արմենիա Թի-Վի-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին