▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանցիները էնքան ստրկամիտ են, որ նույնիսկ ազգանունները ռուսերեն գրում կպցնում էին իրենց դռների վրա

«Եթե կորցնում ես քո լեզուն, դու կորցնում ես քո դեմքը: Մեզ համար վառ օրինակ է, որ Սովետական Միության ժամանակ, երբ որ ռուսական դպրոցները շատացան, իմ մասնագիտության տեր մարդիկ, ովքեր երգ, բանաստեղծություն կամ գիրք են գրում, չեն կարողանում հայերեն շարահյուսությունը պահպանել և մտքերը արտահայտել»,-«Ո՜չ ռուսական ԶԼՄ-ներին, ո՜չ ռուսական դպրոցներին» նախաձեռնության կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:

«Ինձ թվում է՝ դա ազդում է նաև մարդու գենետիկ կոդի վրա. եթե դու հայերեն չես մտածում, չես խոսում՝ ինչ-որ բան քո մեջ ծռված է արդեն: Երբ որ շատացան ռուսական դպրոցները, հայաստանցիները (ոչ թե սփյուռքահայերը), էնքան ստրկամիտ ժողովուրդ են, որ նույնիսկ ազգանունները ռուսերեն գրում կպցնում էին իրենց դռների վրա: Եվ էդ գարշանքը մինչև հիմա կրում եմ իմ մեջ, որ մի՞թե ազգը կարող է էդքան տկարամիտ և ստորաքարշ լինել»,-ասաց երգահանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին