▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է մեծ թափով նվազել

Այս տարի հունվար-հուլիսին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է  61 184-ով կամ 6.1 տոկոսով։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ, այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստան է եկել 946 162 զբոսաշրջիկ,  նախորդ տարվա 1 004 346-ի փոխարեն։

9 տոկոսով նվազել է այն զբոսաշրջիկների թիվը, որոնք նախընտրում են մնալ հյուրանոցներում։

Սրան հակառակ 9.4 տոկոսով ավելացել է Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնողների թիվը։  Հունվար-հուլիս ամիսներին որպես զբոսաշրջիկ տարբեր երկրներ մեկնել է 705 105 մարդ նախորդ տարվա 644 646-ի համեմատ։ Ուշագրավ է, որ մեկնողների գերակշիռ մասն իր ուղևորությունը կազմակերպում է ինքնուրույն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին