ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է լուրը, որ այ-ադրբեջանական սահմանին՝ Արարատի մարզում զինծառայող է զոհվել:
Ըստ տեղեկությունների` դիպուկահարի կրակոցից զոհվել է Զինված ուժերի շարքային, Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղի բնակիչ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ևս մեկ զինծառայող զոհվել է ԼՂՀ զորամասերից մեկի մարտական հենակետում:
Մարտունու տարածաշրջանում, թշնամու զինված խմբի դվերսիոն գործողությունը կասեցնելիս` զոհվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանական բանակի պայմանագրային զինծառայող, ԼՂՀ բնակիչ 26-ամյա Նարեկ Պողոսյանը։ Նարեկ Պողոսյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանանի Բերդաշեն գյուղից է, հայրն` Արցախյան ազատարմատի մասնակից է։