Հայաստանում շատ են ստեղծագործող մարդիկ, ովքեր հաճախ ստվերում են մնում: Վարդուհի Խաչատրյանը /բեմական անունը Վիա/ հեղինակ կատարող է, ով երգեր է գրում սիրո, հայրենիքի, հայ զինվորի և բազմաթիվ այլ թեմաներով:
asekose.am-ի հետ զրույցում Վիա-ն տեղեկացրել է, որ ունի երաժշտական կրթություն, իսկ երգեր գրում է դպրոցական տարիներից:
«Շուտով Աիդա Սարգսյանը երգելու է իմ «Հայի երազ» երգը /այժմ գործիքավորման փուլում է/: Մի հայրենասիրական երգ էլ ունեմ, որ Արսեն Գրիգորյանի մոտ է: Պաշտպանության նախարարության «Զորական» անսամբլն էլ երգում է իմ «Հայ զինվոր» երգը՝ նվիրված հայ զինվորին և Հայոց բանակին»,-նշում է Վիան:
Իսկ Վարդուհի Խաչատրյանի հեղինակային երգերից մեկը` «Իմ քոչարին», հաճախ են կատարում «Արևներ» անսամբլը և երգչուհի Գոհար Հովհաննիսյանը: