▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ սամբիստ, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում հայ սամբիստ, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը դարձել է աշխարհի չեմպիոն։

Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալների են արժանացել Երջանիկ Կարապետյանը (48 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ). արդյունքում`  հայ սամբիստները աշխարհի առաջնությունից հայրենիք կբերեն 5 մեդալ, որից մեկը` ոսկե, չորսը` բրոնզե:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հիշեցնում է, որ սամբոյի զարգացման գործում ներդրած ավանդի համար` մարզաձևի հիմնադրման 75 ամյակի կապակցությամբ հոբելյանական մեդալով է պարգևատրվել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին