▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ քաղաքականության բոցերը

Հայ կին գործիչների զավեշտալի, անհեթեթ, սկանդալային և ամենատպավորված «բոցերի» տասնյակը, որ նրանք արել են 2012-ի ընթացքում, ներկայացրել է hayeli.am-ը:

Թոփ-10 Բոցերը` ստորև. 

1.Առաջին պատվավոր տեղում ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն է, ով խորհրդարանական քարոզարշավում հայտարարեց, թե ի դեմս Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ում կանայք շատ են։

 

2. ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ  Հերմինե Նաղդալյան, ով ՀՀԿ 14-րդ համագումարում հայտարարեց՝ «ՀՀԿ անդամ 80 հազար կանանց թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Դա ինքնաբերաբար կայացված որոշում չէ, որը բխում է միայն կուսակցականությունից: Դա խորապես կայացված որոշում է»:

 

3.Երգչուհի  պատգամավոր Շուշան Պետրոսյանն է, ով իր հորաքրոջ՝ Ալվարդ Պետրոսյանի ընտանիքին անվանեց թուրքմենբաշու ընտանիք:

 

4.Գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյան, ով հարազատ եղբոր աղջկա՝ Շուշան Պետրոսյանի մասին ասաց. «Շուշան Պետրոսյանն ինձ հարազատ չի»:

 

5.«Ժանանգության» Թուր Կեծակին՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային, խուլիգան անվանեց: Հիշեցնենք՝ Սուրեն Խաչատրյանը  հեռախոսով հայհոյանքներ էր հասցրել տիկին Փոստանջյանին, իսկ հետո էլ արդարացել. «Զանգեց, ղժղժաց, ես էլ ասացի՝  դե գնա….»: 

 

6.Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյան, ում բաժին հասավ տարվա սիրային արկած, բլեֆ և առեղծված հորիզոնականը: Հիշեցնենք, որ անհայտ երկրպագուն սիրո ասպետական խոստովանություն էր արել օրիորդ Նաիրա Կարապետյանին: Նա գիշերով ծառերի բների, ցանկապատերի և անգամ ցայտաղբյուրների վրա  փակցրել էր պաստառներ՝ հետեւյալ գրություններով` «Նառա, ես քեզ սիրում եմ», «Միշտ ժպտա»: Այս պաստառների լուսանկարները պատգամավորը հրապարակել էր Ֆեյսբուքի իր էջում:

 

7.ՀՀԿ-ական պատգամավոր, օրիորդ Արփինե Հովհաննիսյան. հանուն նրա Հովիկ Աբրահամյանը ասպետական մենամարտ էր սկսել ԱԺ դահլիճում

 

8.Երգչուհի Սիրուշո. գոմեշի հետքերով՝ «Պռոգոմեշ»: Սիրուշոն գնաց գոմեշի հետքերով ու հաջողեց Կոմիտասին այլասերելու նոր ռեկորդ սահմանել:

 

9.ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, ով ՀՀԿ-ական պատգամավորներին ասել էր. «Այնքան տկար են, որ անգամ չեն կարողանում իրենց մտքերն ասել ու իրենց համար հատուկ մտքեր գրողներ են պահում, ուստի, ես արժանավայել չեմ համարում նրանց պատասխանելը»: Ի պատասխան ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը Զոհրաբյանին անվանեց կամելիազարդ տիկին:

10.Գործարար Սիլվա Համբարձումյան, ով միանգամից հանրահայտ դարձավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի ծեծից հետո: Ճիշտ է, միջադեպը տեղի էր ունեցել դեռևս 2011 թվականին, բայց դեպքի մասին մամուլում 2012-ին բավական շատ գրվեց: Ասում են՝ «Արմենիա Մարիոթում» տեղի ունեցած միջադեպից հետո Սյունաց մարզպետի կաբինետի դիմաց կանանց մեծ հերթ  է գոյացել: Նրանց բոլորին այստեղ է բերել հանրահայտ դառնալու չիրականացված երազանքը:

72157632361768845

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին