armlur.am-ը գրում է. «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության փոխնախագահի կինը խոստովանել է, որ անհաջող պլաստիկ վիրահատությունից հետո մոտ է ամուսնալուծությանը: Հայազգի միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովի կինը և միաժամանակ J.L.Sark սեփական բրենդի սեփականատեր Յուլիա Սարկիսովան և նրա ընկերուհին՝ հեռուստահաղորդավար Նատալյա Բուտկևիչը տուժել են պլաստիկ վիրաբուժ Օլգա Մորոզի պատճառով: Տուժածների խոսքով, հիվանդներին ծանր վիճակի հասցրած վիրաբույժը անգամ չի ընդունել իր սխալները և պնդում է, որ «այդպես է ընթանում ապաքինման գործընթացը»:
Նախկինում ֆոտոմոդել, իսկ ներկայումս՝ երեք երեխաների մայր հանդիսացող Սարկիսովան Մորոզովին դիմել է ծանոթների խորհրդով: Կնոջ խոսքով, ծննդաբերության ժամանակ նա շատ էր գիրացել, իսկ հետագայում պահպանվել էր ճարպակալումը ծնկների շրջանում: Դրանք վերացնելու նպատակով էլ Սարկիսովան դիմել է վիրաբույժին: Սակայն վերջինիս ներարկումներից հետո կինն ամբողջովին կապտել է: Բժիշկը համոզել է նրան, որ դա նորմալ է, այսպես է ընթանում ապաքինումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ armlur.am-ում