▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հանդիսատեսը ինձ ստեղծագործելու նոր ուժ է տալիս․ Ժորա Շահինյան

Ռուսաստանաբնակ երգիչ Ժորա Շահինյանի տեսահոլովակները շոուբիզնեսյան աշխարհում մեծ հնչելիություն են ստանում։

Արտիստը այն եզակի երգիչներից է, ում ստեղծագործությունները սիրված են աշխարհի հայերի կողմից։ Հեղինակի աշխատանքները միշտ են երկրպագուների կողմից դրական արձագանքների արժանանում։



«Իմ սեր», «Հավատա», «Էս աղջիկը», «Սերդ տուր», «Իմ երազանք», «Բալես» և շատ ու շատ ճանաչված երգեր արդեն վերածվել են հիթերի։

Երգիչը համերգային ծրագրերով հանդես է գալիս սփյուռքում, այժմ առաջարկներ ունի նաև Հայաստանում համերգային ծրագրերով հանդես գալու։

«Բազմաթիվ մտահաղացումներ ունեմ, որոնք կյանքի եմ կոչելու, իմ լսարանի առաջ հանդես եմ գալու նոր մոտեցումներով և անակնկալներով»,-ասաց նա։

Ժոռա Շահինյանը մեծ պատիվ է համարում Հայաստանից դուրս հայերեն երգերի կատարումն ու առաջմղումը։ Երգիչը նշում է՝ հայի անունը պետք է միշտ բարձր պահվի անկախ այն հանգամանքից Հայաստանում ես ապրում, թե Հայաստանից դուրս։


Երգիչը նշում է, որ իր երաժշտական գործունեությունը վստահաբար ավելի է ընդլայնվելու, որովհետև հայ ժողովուրդը գիտի մշակույթի գերագույն արժեքը. «Մեր համայնքը կարոտ է հայկական երաժշտութեանը: Շատ ուրախ եմ, որ առանց ճիգ գործադրելու, իմ երգերով կարողացել եմ հաղորդակցվել հանդիսատեսի հետ, ինչն ինձ համար շատ կարևոր է: Այդ դրական լիցքերը ինձ ստեղծագործելու նոր ուժ են տալիս»:

Երգիչը առաջիկայում նորություններ է ունենալու, մասնավորապես նախատեսվում է մեծ համերգային ծրագիր, որի մասին իր երկրպագուների հետ կկիսվի շատ շուտով։


Հեղինակ՝ Սոֆի Եղիազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին