fifa.com-ը գրում է, որ Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Մատտեու Դարմիանը ծագումով հայ է:
24-ամյա ֆուտբոլիստը, ով հայկական արմատներ ունի, ծնվել է իտալական Լենյանո քաղաքում: Նա «Միլանի» սան է, որտեղ անցկացրել է 4 խաղ: «Միլան»-ում իր առաջին խաղը անցկացրել է «Բրեշիա»-ի դեմ 2006-ի գավաթային հանդիպման ժամանակ` փոխարինելով վրացի հայտնի ֆուտբոլիստ Կախա Քալաձեին: Այժմ Մատտեուն հանդես է գալիս «Տորինոյում»:
Իտալիայի ազգային հավաքականի կազմում Մատտեուն նորամուտը նշել է Իռլանդիայի հետ` 2014-ի մայիսի 31-ին կայացած ընկերական խաղում: Մինչ այդ նա հանդես է եկել Իտալիայի բոլոր տարիքային հավաքականներում:
Աշխարհի առաջնության Իտալիա-Անգլիա հանդիպմանը հայ ֆուտբոլիստը հանդես է եկել մեկնարկից`առանց փոխարինման: