Վրացի լրագրող Միրիան Բերուլովան, ով ավելի վաղ պահանջել է բացահայտել Թբիլիսիի մարզադաշտում հայ երկրպագուների նկատմամբ անկարգություններ իրականացրած սադրիչների ինքնությունը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Այս տեսանյութը նկարվել է խաղից առաջ:
Խաղից առաջ և խաղից հետո հայ երկրպագուներն արտասանում էին այս արտահայտությունը` «հելի, ստեղան հեռացի», որը նշանակում է «վեր կաց և դուրս գնա այստեղից»:
Հայերն այս արտահայտությամբ դիմում էին իրենց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, որը նստած էր կառավարական օթյակում, իսկ վրացի երկրպագուները դա համարեցին «մամադ ...», դրանից հետո վրացիները սկսեցին շիշ շպրտել ու հայհոյել»:
«Հայ երկրպագուներն իրենց ֆեդերացիայի նախագահին վանկարկում էին` «հելի, ստեղան հեռացի», իսկ վրացի երկրպագուները դա համարեցին հայհոյանք». վրացի լրագրող
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին