▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ դիրքապահներին պետք են չորքոտանի օգնականներ

Հայ դիրքապահներին պետք են չորքոտանի օգնականներ: Օրերս համացանցում հանդիպեցի կոչ, որ գերմանական և արևելաեվրոպական հովվաշներ ունեցողները, երբ ձագ ստանան, գոնե ձագերից մեկին տան դիրքապահներին, որ նրանց վարժեցնեն և օգնեն ծառայություն իրականացնել: Անշուշտ վերը նշված հովվաշան տեսակները շատ խելացի են, համարձակ և հավատարիմ, ինչպես նաև իսկական պահակներ են: Ինքս ունեմ արևելաեվրոպական հովվաշուն և լսելով չի, որ գիտեմ նրանց այդ հատկությունների մասին: Սա լավ միտք է , բայց մի քիչ բարդ՝ համ թանկարժեք ցեղատեսակ է, համ՝ ամեն դիրքում չկա մասնագետ կինոլոգ: Ի դեպ մեր հայկական գամփռն էլ պակաս չէ վերը նշված ցեղատեսակներից, բայց քանի որ այդ ցեղատեսակը նոր նոր է մաքրվում գենետիկ առումով և այդքան էլ տարածված չէ, սա էլ թողնենք ապագային՝ խոստովանելով, որ շատ հատկանիշներ մեր գամփռը ունի ի ծնե և առանց վարժեցնելու էլ դրանք գիտե: Եկեք հիշենք, որ մեր երկրում կան անտուն, թափառական շների ապաստարաններ, որոնց ծախսերը հաճախ բարդ է լինում հոգալ: Այս ապաստարաններում կան հարյուրավոր մաքուր ցեղատեսակների շներ, հարյուրավոր խառնուրդներ: Կարելի է այդ շներին հանձնել դիրքապահ զինվորներին, որոնք խնամելով նրանց, կդարձնեն հավատարիմ չորքոտանի բարեկամներ: Պարտադիր չէ վարժեցված գերմանական, արևելաեվրոպական հովվաշների պես հարձակվեն և վնասազերծեն թշնամուն գրագետ ձևով, կամ մեր գամփռի պես հարձակվեն դիվերսանտի վրա և կուլ տան. կարող են ուղղակի աղմուկ հանել և մատնել մոտեցող թշնամուն: Սա տեսականորեն, բայց այդ փողոցից բերված շների մեծ մասը նույնպես կհարձակվի թշնամու վրա, կվնասազերծի: Այսպիսով կլուծվի բոլոր դիրքերը շներով ապահովելու հարցը և կթեթևանա շների ապաստարանների բեռը:
Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին