Armsport.am-ը գրել է. Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվում է պատանեկան Օլիմպիադան, որտեղ այսօր Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը:
77 կգ ծանրորդների պայքարում հիանալի ելույթ ունեցավ Հակոբ Մկրտչյանը, ով երկամարտի 319կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալը:
Հայաստանի համար սա երկրորդ մեդալն էր Նանջինգում: Երեկ արծաթե մեդալի էր արժանացել հրաձիգ Հրաչիկ Բաբայանը:
Ավելացնենք, որ պատանեկան Օլիմպիադաների պատմության ընթացքում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում: