▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ բռնցքամարտիկները ապահովել են առնվազն 6 մեդալ

Ուկրաինայում ընթացող Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում շարունակում են հաջող հանդես գալ մեր բռնցքամարտիկները, որոնք արդեն իսկ ապահովել են առնվազն 6 բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Իրենց երկրորդ հաղթանակներն են տոնել 52 կգ քաշային Վահե Բադալյանը և 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: Բադալյանը առավելության է հասել ուկրաինացի Դմիտրի Չելյաչևի նկատմամբ, իսկ Շահվերդյանը հաղթել է Դաղստանը ներկայացնող Նիկիտա Մախյանովին:

Հայ բռցքամարտիկներից հաղթանակներ են տոնել նաև 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը և 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին