▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ բռնցքամարտիկը ոսկե մեդալ է նվաճել

Հայ բռնցքամարտիկ Գառնիկ Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Ռիգայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում:Մրցաշարին մասնակցել են Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի , Շվեդիայի, Անգլիայի, Մոլդովայի , Ֆինլանդիայի և Ռուսաստանի մարզիկները:

 Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝  56 կգ քաշային կարգում հանդես եկող Հարությունյանը եզրափակիչ տանող ճանապարհին նկատելի առավելությամբ հաղթել է իր բոլոր մրցակիցներին, իսկ ոսկե մեդալի համար մենամարտում առավելության է հասել Լիտվիան ներկայացնող Դմիտրի Դութմանի նկատմամբ:

Գառնիկ Հարությունյանը մեդալ էր նվաճել նաև Մախաչկալայում կայացած միջազգային մրցաշարում:

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին