«Այսօրվա հաղթանակը նվիրում եմ մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով սիրալիր գտնվեց և ինձ այցելեց այստեղ», -գրել է Լևոն Արոնյանը թվիթերյան էջում` տեղադրելով նաև օրերս արված լուսանկարն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի հետ, այն բանից հետո, երբ Ցյուրիխում ավարտին մոտեցող շախմատային սուպերմրցաշարի նախավերջին տուրում հաջողության է հասել ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը, ով նաև Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում, Ցյուրիխում ընթացող գերմրցաշարի 4-րդ տուրի պատվավոր հյուրն էր և այդ ժամանակ էլ հանդիպել է 31-ամյա հայ գրոսմայստերին: