▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակի դարբնոցում կնշվի դարբնի օրը

Հունիսի 21-ին ժամը 13:00-ին Սարդարապատում  առաջին անգամ կնշվի դարբնի և զինագործի օրը:

Տոնի խորհուրդի և նպատակի մասին այսօր՝ լրագրողների հետ  հանդիպման ժամանակ խոսեցին «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական ՀԿ նախագահ, գեներալ Մելս Չիլինգարյանը և ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:

Սվետլանա Պողոսյանի խոսքով՝ սա կարևոր մշակութային երևույթ է.

«Դարբինը լուրջ դերակատարություն ուներ համայնքում: 21-րդ դարում մենք դրա կարիքն ունենք, քանի որ վտանգված են ոչ նյութական շատ արժեքներ: Հատկանշականն այն է, որ Սարդարապատում՝ հաղթանակի դարբնոցում, կնշվի դարբնի տոնը»,-նշեց ազգագրագետը:

Լրացնելով նրա խոսքը՝ «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական ՀԿ նախագահ, գեներալ Մելս Չիլինգարյանը նկատեց. «Դարբինների օրը նշում են Սարդարապատում, քանի որ հենց Սարդարապատում մղվող մարտերի ժամանակ մեծ քանակությամբ օգտագործվել են հայ դարբինների ինքնաշեն զենքերը: Դարբնի կռած զենքի ուժով մենք հաղթանակի հասանք Սարդարապատում:  1722 թվականին, երբ Հայաստանում պատրաստվում էին 6500-7000 կայծքարային հրացաններ, Ռուսաստանում դրանք 17-18.000 էին»:

Բանախոսների փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցում են դարբիններ՝ Գյումրիից,  Արմավիրց, Աբովյանից, Կոտայքից, Երևանից: Կլինի նաև Չիլինգարյան տոհմին պատկանող արժեքների ցուցադրություն:

Նշենք, որ Չիլինգարյանները եղել են զինագործ դարբիններ, ունեն իրենց զինանշանն ու դրոշը:


Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին