▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթական տրամադրությամբ պատրաստվում եմ հաջորդ մենամարտին.Կարո Մուրադ

Գերմանիայում բնակվող մեր հայրենակից  բռնցքամարտիկ, IBF վարկածով միջմայրցամաքային չեմպիոն Կարո Մուրադն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Բարև Ձեզ սիրելի երկրպագուներ և հայրենակիցներ, վերջերս բազմաթիվ էլէկտրոնային հաղորդագրություններ եմ ստացել՝ իմ հաջորդ մենամարտի տեղի ունենալու և ժամկետների վերաբերյալ:  Ներկայումս դեռևս հստակ տեղեկություն չունեմ, թե երբ և որտեղ է տեղի ունենալու հաջորդ մենամարտս, սակայն ես ակտիվ մարզումներ եմ անցկացնում և հաղթական տրամադրությամբ պատրաստվում հաջորդ կայանալիք հանդիպմանը: Շուտով կտեղեկացնեմ իմ հաջորդ մենամարտի կայացման մանրամասների վերաբերյալ»: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին