Topnews.ru-ն հաղորդում է, որ «Мир» հեռուստաընկերության հաղորդավար Էդուարդ Մարկովն իքնասպանություն է գործել: Նա իր բնակարանի լուսամուտից իրեն ցած է նետել: Մարկովի դին հայտնաբերվել է երեկ, սակայն նա մահից առաջ որևէ երկտող չէր թողել:
Ոստիկանության կարծիքով իր մահվան օրը Մարկովը բնակարանում միայնակ չի եղել, ավելին` այնտեղ հայտնեբերվել են ոգելից խմիչքի շշեր:
Ներկայումս տարվում են աշխատանքներ` հաղորդավարի իքնասպանության պատճառը հասկանալու համար: