▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաստատ ավելի վատ չի լինի, քան հիմա է նույնիսկ Սվազիլենդում...

Եթե իրոք առաջիկա տասնամյակում ՀՀԿ-ն պիտի մնա քաղաքական դաշտում առաջատար, որպես իշխանություն ձևավորող միակ ուժ, այն էլ այս տրամաբանությամբ ու գործելաոճով, ապա կարծում եմ միակ ճիշտ որոշումը կլինի կամ մայդանը բերել Հայաստան, կամ էլ արյունահեղությունից խուսափելու համար զանգվածաբար քաղաքական ապաստան խնդրել որևէ երկրից, թեկուզ եղբայրական Սվազիլենդից ու Վանուատուից ու գնալ կամ էլ օգտվել առիթից ու էլի զանգվածաբար արտագաղթել Ռուսաստան: Հաստատ ավելի վատ չի լինի, քան հիմա է նույնիսկ Սվազիլենդում` աֆրիկյան այրող արևի տակ:

 

Հարություն Հարությունյան

 

Հիշեցնենք, որ երեկ  ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ այն մարդկանց համար, որոնք իրենց տեսնում են պետության կառավարման վերին օղակներում, կա մեկ հիմնական ուղի. դա ՀՀԿ-ն է: Եթե ինչ-որ մեկը հավակնում է երկրի նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ուղին անցնում է Մելիք-Ադամյան փողոցով, որտեղ գտնվում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին