Երգչուհի Հասմիկ Կարապետյանն արդեն տևական ժամանակ է, ինչ հանդիպում է երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանի հետ: Երեկ երգչուհին ֆեյսբուքյան իր էջում փոխել է իր կարգավիճակը` նշելով, որ նշանադրված է:
Asekose.am-ի թղթակիցը կապ է հաստատել Հասմիկ Կարապետյանի հետ` նշանադրության մանրամասները ճշտելու նպատակով: Վերջինս ասաց, որ իրականում իրենք նոր չէ, որ նշանադրվել են.
«Վաղուց ենք նշանադրվել, ուղղակի չէինք փոխում մեր ֆեյսբուքյան կարգավիճակը և դա արել ենք միայն երեկ: Սակայն չեմ ուզում խոսել իմ ոչ ավանդական նշանադրության մասին, քանի որ այն խիստ անձնական է և միայն իմն է»:
Չնայած Հասմիկը չցանկացավ մանրամասներ հաղորդել այդ կարևորագույն իրադարձությունից, սակայն ապագայում սպասվող ամուսնությունից խոսելուց չխուսափեց.
«Չեմ կարծում, որ ամուսնությունը գաղտնի կլինի, նույնիսկ ինքս լուսանկարներ կտրամադրեմ: Բայց դժվար թե ամուսնությունն այս ժամանակահատվածում լինի, որովհետև ոչինչ դեռ հստակ չէ և դեռ շատ անելիքներ կան»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան